
ALL FOR HEALTH, HEALTH FOR ALL
Մրսածութեան եւ գրիպի (flu) ախտանշաններից է հազը, որը դժուարութեամբ է ապաքինւում: Մի քանի միջոցներով հնարաւոր է օգնել օրգանիզմին՝ յաղթահարելու հիւանդութիւնը:
Անանուխի համով հազի համար նախատեսուած կոնֆետները կ՛օգնեն փոքր ինչ թմրեցնելու կոկորդի ցաւը եւ մեղմելու հազը: Մէկ թէյի գդալ մեղր կերէք կամ աւելացրէք այն ձեր թէյի մէջ: Այս աւանդական միջոցը նոյնպէս արդիւնաւէտ է: Յիշէք, որ մինչեւ մէկ տարեկան երեխաներին պէտք չէ մեղր տալ:
Կոկորդը խոնաւ պահելու համար շատ ըմպելիքներ օգտագործէք: Ալկոհոլը կամ սուրճը կարող են աւելի գրգռել կոկորդը: Խորհուրդ չի տրւում նաեւ թթուաշ հիւթեր՝ օրինակ նարնջի հիւթը: Տաք եւ խոնաւ պահէք ձեր շնչուղիները: Այդպէս դուք կը նպաստէք խորխի դուրս բերմանը:
Կարող էք հազը մեղմող դեղեր օգտագործել: Դեղագործի հետ ճշդէք՝ արդեօք ձեր ընտրած դեղը կը լուծի՞ ձեր պրոբլեմը: Կան նաեւ խորխաբեր եւ քթի փակուածութեան դէմ նախատեսուած դեղամիջոցներ: Յիշէք, որ երեխաներին նոյն դեղերը պէտք չէ տալ:
Կոկորդը օգտակար է ողողել աղաջրով: Մէկ թէյի գդալ աղը լուծել մէկ բաժակ ջրի մէջ: Ողողել օրական մի քանի անգամ:
Հազի ոչ բոլոր դէպքերում է խորհուրդ տրւում տնային բուժումը: Դիմէք բժշկի, երբ շնչառական խնդիրներ ունէք, երբ հազի ժամանակ արիւն էք նկատում: Կրծքի ցաւը, ջերմութիւնը, դողը բուժելու համար եւս բժշկի միջամտութիւն է պէտք:
Եթէ կոկորդի ցաւ ունէք, եւ այն ուղեկցւում է ներքոյիշեալ ախտանիշներով, ապա անյապաղ դիմէք բժշկի՝ սուր ցաւ, կուլ տալու դժուարութիւն, 100.4 F աւելի մարմնի ջերմութիւն, սպիտակ բծեր կոկորդում, ցան. սրանք բակտերիալ վարակի նշաններ են, որոնց դէպքում հակաբիոտիկներով բուժման կարիք կ՛ունենաք:
Շաբաթուայ խորհուրդը՝ «All For Health, Health For All» կենտրոնի աշխատակից, բժշկի օգնական Թերեզա Աբրահամի Theresa Abraham, PA.