ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Ժառանգութիւն կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննէսեանի հետ Գորիսի մէջ նախատեսուած հանդիպումին ոչ ոք եկած է։
Ան Գորիս հասած է ժամը 17:00ին, սպասած է որոշ ատեն մը, ապա քաղաքի փողոցներէն մէկուն մէջ քաղաքացիներուն դիմելով՝ յայտնած է. «Նոյնիսկ ընտրութիւնների կեղծուած պաշտօնական տուեալներով, ինձ աջակցել է Գորիս քաղաքի ընտրողների 30 տոկոսը, իսկ այսօր հանդիպմանը ոչ ոք չի եկել: Բայց կարեւորն այլ է. ժամանակին Գորիսը պատասխանել է թուրքերի հարուածներին, պահել իր անկախութիւնն ու պատիւը: Այս օրերին կրկնւում է նոյնը: Գորիսցիները սկսում են յաղթահարել վախը»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.