Կը հրատարակենք Լեզուի ժողովրդական տեսչութեան յայտարարութիւնը.
Վերջերս տեղեկատուութիւն էր տարածուել մի շարք տեղական եւ սփիւռքեան լրատուամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը՝ «ես սիրում են հայերին» նախադասութիւնը բոլոր լեզուներով թարգմանում է «I love Turkey» (Ես սիրում եմ Թուրքիան):
Ըստ երեւոյթին, այս սխալը շտկուեց համացանցում ստեղծուած հայ օգտատէրերի բողոքի շնորհիւ, իսկ պատկան մարմինները չփորձեցին դոյզն-ինչ անհանգստանալ այդ խնդրով:
Սակայն ցաւօք պէտք է նշել, որ translate.google.com-ը հեղեղուած է նմանատիպ սխալներով, որոնք անկասկած հետեւողական աշխատանքի արդիւնք են:
Մասնաւորապէս, արեւմտահայերէն «ես կը սիրեմ հայերը» արտայայտութիւնը նոյնպէս թարգմանւում է «I love Turkey» (Ես սիրում եմ Թուրքիան):
«Ես սիրում եմ Փարիզը, Լոնդոնը, Մոսկուան» նախադասութիւնը ճիշդ է թարգմանւում «I love Paris, London, Moscow», մինչդեռ «ես սիրում եմ Երեւանը» չգիտես՝ ինչու դարձել է «I love the city» (ես սիրում եմ քաղաքը): Նոյն սկզբունքով են թարգմանւում հետեւեալ նախադասութիւնները՝ «ես սիրում եմ անգլիական, ռուսական, ամերիկեան, ֆրանսիական բանակը» – I love English, Russian, American, French Army, մինչդեռ «ես սիրում եմ հայկական բանակը» դառնում է I love the army (Ես սիրում եմ բանակը):
«Ես կը սիրեմ Ղարաբաղը» եւ «ես սիրում եմ Արցախը» նախադասութիւնները թարգմանւում են «I love Turkey» (Ես սիրում եմ Թուրքիան): Իսկ երբ փորձէք գրել «ես ատում եմ Ղարաբաղը», զարմանալիօրէն իմաստային ճիշդ թարգմանութիւն կ՛ապահովուի – «I hate Karabakh», իսկ «ես ատում եմ Արցախը» ուղղակի թարգմանւում է – «I hate the EU» (Ես ատում եմ Եւրամիութիւնը):
Ղարաբաղ, Երեւան (Երեւան) տեղանունները թարգմանւում են «in» (մէջ): Երեւանը ճիշդ է թարգմանւում, երբ հայերէն սխալ է գրւում՝ «երեւան» – Yerevan: Իսկ Արցախը թարգմանւում է News (նորութիւններ):
Ստորեւ Լեզուի ժողովրդական տեսչութիւնը հայ հանրութեան ուշադրութեանն է ներկայացնում translate.google.com-ում առկայ մի շարք այլ խախտումներ եւս եւ դիմում Հայաստանի լեզուական պաշտպանութեան, ինչպէս նաեւ տեղեկատուական անվտանգութեան հարցերով զբաղուող մարմիններին՝ շուտափոյթ ստանձնել այս խայտառակ իրավիճակը շտկելու պատասխանատուութիւնը:
Ես կը սիրեմ Արցախը – I love Turkey
Ես սիրում եմ Ղարաբաղը – I love Turkey
Իմ սէր Ղարաբաղը – I love Turkey
Իմ սէր Արցախը – I love Turkey
Ես պաշտում եմ Արցախը- I adore the EU
Ես պաշտում եմ Ղարաբաղը – I adore my issue
Ես պաշտպանում եմ Արցախը – I support the EU
Ես օգնում եմ Արցախը – I help to Turkey
Ես օգնում եմ Ղարաբաղին – I help my issue
Ես պայքարում եմ Արցախի համար – I’m fighting for the
Ես պայքարում եմ Ղարաբաղի համար – I’m in for the fight