Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դաւթեանի օրհնութեամբ եւ թեմի Երիտասարդական հարցերի բաժնի կազմակերպմամբ` Նոյեմբերի 10ին տեղի ունեցաւ Դաւիթ Գիւլիկեանի եւ Արթուր Մարտիրոսեանի «Թագուհի Շուշանիկի Գումարտակը» ֆիլմի ցուցադրութիւնը:
Ֆիլմը նուիրուած է ազգութեամբ հայ քաղաքացիներին, ովքեր կռուել են Աբխազիայում` յանուն Վրաստանի տարածքային ամբողջականութեան, ազատութեան եւ անկախութեան:
Միջոցառումն իրականացուել է «Քաղաքացիական երկխօսութիւն եւ գործնական քայլեր փոփոխութիւնների համար 2023-2024» ծրագրի շրջանակում` Jinishian Memorial Foundation հիմնադրամի աջակցութեամբ:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ