
All For Health, Health For All բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքը գտնւում է Մոնթրոզի Հոնոլուլու եւ Մոնթրոզ թաղերի խաչմերուկում: Այս կենտրոնը հիմնադրել է հանրայայտ բժիշկ Վիգէն Զարգարեանը: Տարիներ առաջ այն փոխանցուել է բժիշկ Նուբար Ջանոյեանին՝ ով հպարտութեամբ յանձն էր առել All For Health, Health For All-ի կազմի մէջ ընդգրկել այս կենտրոնը: Բժիշկ Ջանոյեանը այսօր մեզ հետ չէ, բայց նրա գործը շարունակում են երիտասարդ եւ բանիմաց մանկաբոյժներ Աննա Մէկիկեանը, Քեթի Սահակեանը եւ Էլմա Յակոբեանը, ովքեր աշխատում են միեւնոյն նշանաբանով ՝ «Որեւէ մէկը, ով թակում է All For Health, Health For All բժշկական կենտրոնի դուռը, պէտք է ստանայ արժանի խնամք, իսկ երեխաները՝ առանձնակի գուրգուրանք»: Մանկաբուժական կենտրոնում երեխաները կը ստանան առաջանային բուժում, անհրաժեշտութեան դէպքում կ՛ուղղորդուեն մասնագէտների, կը կատարուեն անհրաժեշտ պատուաստումներ:
Բժշկական այս մասնաճիւղը կառուցուել է այնպէս, որ իրենց երեխաների հետ բժշկի այցելութեան եկող ծնողները եւ նրանց աւագ քոյրերն ու եղբայրները նոյնպէս բժշկի այցելութեան հնարաւորութիւն ունենան: Բաժանմունքին կից՝ մեծահասակ հիւանդներին է ընդունում բժիշկ Արփի Համբարչեանը: Օրինակ՝ եթէ մայրիկը երեխային այցելութեան է բերել, ապա կարող է նոյն ընթացքում նաեւ ժամադրութիւն վերցնել իր կամ ընտանիքի չափահաս անդամների համար: Մէկ այցելութեամբ բժշկական ծառայութիւնից հնարաւորութիւն կ՛ունենան օգտուելու ընտանիքի բոլոր անդամները: Ընտանեկան կենտրոնի այս գաղափարը գործադիր տնօրէն Ադրինէ Իբրահիմեանինն է, ով գլխաւոր է համարում ընտանիքի առաջնահերթութիւններն ու յարմարաւէտութիւնը: Երիտասարդ ընտանիքի բոլոր անդամների խնամքը կարեւոր է հաւասարապէս եւ համակարգը պէտք է նպաստի դրան: Ինչպէս մեր կենտրոնի բոլոր մասնաճիւղերում, այստեղ նոյնպէս ընդունւում են բոլոր տեսակի ապահովագրութիւններ, իսկ եթէ ապահովագրութիւն չկայ, օգնում ենք օգտուել ձեր կարգավիճակին համապատասխան ծրագրերից:
All For Health, Health For All անուանումը մշտապէս համապատասխանում է իր գործին:
Եղէ՛ք առողջ: