Հինգշաբթի, 28 Մարտին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեան եւ խմբակցութեան կարգ մը անդամներ այցելեցին Տաւուշի մարզի գիւղերը: Այս մասին կը յայտնէ պատգամաւոր Գառնիկ Դանիէլեան։
«Այցելեցինք, մասնաւորապէս, Սարիգիւղ, Ոսկեպար, Բաղանիս: Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով: Այսօր լրացաւ 10րդ օրը, ինչ խոստացուել էր Փաշինեանի կողմից, որ կայցելի գիւղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու: Ինչպէս միւս, այնպէս էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները չարդարացան: Բաղանիսցիները զայրացած են: Ստացւում է, որ ոչ մի բաղանիսցի ապահովագրուած չէ հետախուզուողների ադրբեջանական ցանկում յայտնուելուց: Եւ, այս հարցում էլ, հազիւ թէ իշխանութիւնները կարողանան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգութիւնը: Յաջորդիւ կ՛անցնեն միւս գիւղերի բնակիչներին ցուցակագրելուն: Գիւղացիները վրդովուած էին նաեւ Ալեն Սիմոնեանի վերջին յայտարարութիւնից: Ցաւով նշում էին, որ թէ՛ Հայաստանի իշխանութիւնները, թէ՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նոյն կերպ են արտայայտւում Տաւուշի գիւղերի պատկանելութեան մասին: Այս վճռորոշ եւ ճակատագրական օրերին շարունակելու ենք մնալ տաւուշեցու կողքին», տեղեկացուց Դանիէլեան: