ԱՍՏՂԻԿ ԲԵՋԱՆԵԱՆ

Ուզում եմ գրել Գլենտէյլ քաղաքում բնակուուղ մէկ անձնաւորութեան մասին, որն իր կոչումով ե՛ւ հիանալի մարդ է եւ հիանալի աշխատանքի տէր` բժիշկ:
Այդ բժիշկը Սարօ Աւագեանն է, որն համարուում է ընտանեկան բժիշկ: Բժիշկն աշխատում է Գլենտէյլ եւ Չեւի Չէյս փողոցների հատուածում:
Սարօ Աւագեանը իմ ընտանեկան բժիշկն է եւ ես նրա մօտ արդէն բաւականին ժամանակ է, 7 տարի ինչ յաճախում եմ:
Այդ 7 տարիների ընթացքում միշտ դրական վերաբերմունք եմ ստացել իրենց կողմից, հիացած եմ մնացել թէ՛ բժշկից եւ թէ իր աշխատանքային խմբից: Բժիշկ Աւագեանի խումբի համալրուած է խելացի եւ բանիմաց բուժական քոյրերով, որոնք միշտ ճշգրիտ եւ բարեհամբոյր ձեւով կատարում են իրենց վրայ դրուած պարտականութիւնները, ստեղծելով դրական միջավայր, հիւանդներին ընդունելով ժպիտով եւ հոգատար գուրգուրանքով, որը եւ կարծես հիւանդի առողջացման գլխաւոր գրաւականն է լինում:
Երբ տարիներ առաջ եւ հիւանդացայ շատ լուրջ հիւանդութեամբ, որի մտաբերելն անգամ ինձ սարսափեցնում է դիմեցի բժիշկին: Իմանալով այդ մասին նա այնքան ճիշդ բուժում եւ դեղահատեր նշանակեց, որ ես, փառք Աստուծոյ, կարճ ամիսների ընթացքում ապաքինուեցի: Սա վկայում է բժիշկ Աւագեանի խելացիութեան եւ բանիմացութեան մասին, որի համար ես ուզում եմ ին մեծագոյն շնորհակալութիւնս յայտնել:
Բժիշկ Սարօ Աւագեանը արժանի է մեծն Հիպոկրատի աշակերտը լինելուն քանի որ ընդունուելով նրա երդումը դարձել է ճիշդ, բանիմաց եւ ազնիւ բժիշկ: Եւ միայն ես չէ, որ վկայում եմ դրա մասին. բժիշկի մասին արժանի խօսքերը ես լսում եմ նաեւ իր միւս հիւանդներից, ինչպէս նաեւ մեզ շրջապատող այլ մարդկանցից:
Սարօ Աւագեանը ունի շատ շնորհակալագրեր, որոնք վկայում են իր կրթական պատրաստուածութեան մասին:
Խնդրում եմ ճիշդ ընկալէք իմ գրածները բժիշկի մասին, ազնուօրէն ասելով, որ սա գովազդ չէ, այլ այն իսկութիւնը, որը վերաբերում է իրեն: Իմ ցանկութիւնն է, որ բժիշկ Սարօ Աւագեանի ապրի առողջ եւ երկար տարիներ իր գեղեցիկ ընտանիքով, ապրի կապոյտ երկնքի տակ խաղաղութեան մէջ, իր մարդահաճոյ աշխատանքով միշտ բուժի եւ ուրախացնի այն մարդկանց, որոնք դիմում են իրեն:
Շնորհակալութիւն բժիշկ։