Ցանկի առաջատարը ձիթապտուղն է, որի ձէթը (olive oil) բարերար ազդեցութիւն ունի մարմնի գործառոյթների վրայ, գեղեցկացնում է մազերը, մաշկը եւ եղունգները: Խորհուրդ է տրւում 2 ճ.գ. ձէթը խմել դատարկ ստամոքսին` ուտելուց 30 րոպէ առաջ, իսկ տհաճ ազդեցութիւնը մեղմելու համար պէտք է անմիջապէս մէկ բաժակ գոլ ջուր խմել: Մէկ ամիս յետոյ դուք արդէն ձեր առողջութեան վրայ փոփոխութիւններ կը զգաք:
Կտաւատի ձէթով (fleexseed oil) դիմակի յաճախակի օգտագործման դէպքում մազերը կը դադարեն թափուել` կը լինեն ամուր եւ փայլուն: Առաջարկում ենք մազերի դիմակի արդիւնաւէտ բաղադրատոմս՝ կտաւատի, կռատուկի եւ գերչակի իւղը հաւասար քանակութեամբ խառնել, մի փոքր տաքացնել, քսել գլխամաշկին եւ թողնել մէկ ժամ: Կտաւատի ձէթով մէկ այլ բաղադրատոմս` առողջ մաշկի համար, խառնել 1 ճ.գ. կտաւատի ձէթը եւ ձուի դեղնուցը, աւելացնել 1 ճ.գ. կիտրոնի հիւթ, զանգուածը քսել դէմքին, պահել 20 րոպէ:
Գետնանուշի ձէթը (peanut oil) շատ օգտակար է դէմքի մաշկի համար, ամրացնում է սիրտը, ամրապնդում դիմադրողականութիւնը, բարելաւում է երիկամների աշխատանքը, պաշտպանում է նեարդային համակարգը գերծանրաբեռնուածութիւնից: Գետնանուշի ձէթով դիմակ մաշկի համար` խառնել 1 ճ.գ. գետնանուշի ձէթը` աղացած ընկոյզի եւ խնձորի խիւսի հետ:
Ընկոյզի իւղը (walnut oil) համարւում է առողջութեան համար լաւագոյն բուսական իւղերից մէկը: Այն կարգաւորում է վահանաձեւ գեղձի աշխատանքը, օգտակար է «աթերոսկլերոզ»ի կանխարգելման համար եւ ունի վէրքերը բուժող ազդեցութիւն: Առաւօտեան ուտելուց առաջ, խորհուրդ է տրւում 1 թէյի գդալ ընկոյզի ձէթ խմել: Ականջի բորբոքման ժամանակ ընկոյզի ձէթի մի քանի կաթիլը բուժման հիանալի միջոց է:
Առողջ սննդակարգի կողմնակիցները վստահ են, որ առողջութեան համար ամենաօգտակար բուսական իւղը քունջութն է (sesame oil): Այն խթանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Յատկապէս օգտակար է կանանց առողջութեան համար: Նրա շնորհիւ բջիջների ծերացումը դանդաղում է, դաշտանը ընթանում է առանց ցաւի, իսկ կրծքագեղձի քաղցկեղի հնարաւորութիւնը նուազում է: Բուժիչ ազդեցութեան համար անհրաժեշտ է ընդունել 1 ճ.գ. ձէթը դատարկ ստամոքսին` քնելուց առաջ:
Բնութիւնը հիւանդութիւնների հետ միասին տալիս է նաեւ բուժամիջոցները: Առողջ եղէ՛ք: