ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Բիւրոյի Տնտեսական հետազօտութիւններու գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեան փաստերով ներկայացուց այն, որ 25 Հոկտեմբեր 2021ին Նիկոլ Փաշինեանի՝ Ազգային ժողովի մշտական յանձնաժողովներու միացեալ նիստին եւ «Հայաստան 2022 թուականի պետական բիւջէի մասին» Հայաստանի օրէնքի նախագիծի նախնական քննարկումներու մեկնարկին հրապարակած է թիւեր, որոնք իրականութեան չեն համապատասխաներ։
Սուրէն Պարսեան լուսարձակի տակ առաւ յատկապէս հետեւեալները.
«Փաստ 1.Տնտեսութիւնը կանխատեսածից աւելի արագ չի աճել. 2021 թուականի պետական բիւջէի համաձայն՝ այս տարուայ ընթացքում տնտեսութիւնը պէտք է աճեր 4.8 տոկոսով, այն դէպքում, երբ Հայաստանի վիճակագրական կոմիտէի կողմից հրապարակուած պաշտօնական տուեալների համաձայն՝ 2021 թուականի Յունուար-Սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսութեան աճը կազմել է 4.4 տոկոսով, այսինքն՝ կանխատեսուածից 0.4 տոկոսով աւելի քիչ տնտեսական աճ ունենք:
«Փաստ 2.2021 թուականի Սեպտեմբերին 11.9 տոկոսով միջին աշխատավարձը չի աճել? ՀՀ պետական եկամուտների կոմիտէի կողմից հրապարակած պաշտօնական տուեալների համաձայն՝ 2021 թուականի Սեպտեմբեր ամսին հաւաքագրուել է 36,818 մլրդ. դրամի եկամտային հարկ, որը նախորդ տարուայ Սեպտեմբերի համեմատ աւել է 946 մլն. դրամով կամ 2.6 տոկոսով: Աշխատավարձերի 11.9 տոկոս աճի պայմաններում աշխատավարձերից պահուող եկամտային հարկից աւելի մեծ մուտքեր կը լինէին:
«Փաստ 3? Արտահանումը չի աճել է աւելի քան 20 տոկոսով.ՀՀ վիճակագրական կոմիտէի կողմից հրապարակուած պաշտօնական տուեալների համաձայն՝ 2021 թուականի Յունուար-Սեպտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 17.2 տոկոսով, ընդորում՝ այդ աճը հիմնականում ապահովել է հանքահումքային ապրանքները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն:
«Փաստ 4.ՀՀ կառավարութիւնը ձախողել է գիւղատնտեսական ծրագրերը.ՀՀ վիճակագրական կոմիտէի կողմից հրապարակուած տուեալների համաձայն՝ 2021 թուականի Յունուար-Սեպտեմբեր ամիսներին գիւղտնտեսութեան ոլորտն անկում է գրանցել 1.5 տոկոսով: Կրճատուել է խոշոր եղջերաւոր անասուների գլխաքանակը:
«Եթէ շարունակուի կորոնավիրուսի տարածման այս տեմպը (կշրոյթը) եւ պատասխանատու մարմինների անգործութիւնը, ապա այս տարի աւելի ցածր տնտեսական ցուցանիշներ կ՛ունենանք, քանի որ Հայաստանը պարտադրուած կը գնայ տնտեսական գործունէութեան սահմանափակումների (LockDowns)»: