
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Մարտունիի քաղաքապետ Հայկ Սարգսեան հրաժարականի դիմում ներկայացուց։ «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ այս մասին գրած է Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան:
«Այսօր իմ յորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսեանը, յայտնի միջադէպով պայմանաւորուած, հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Հայկն իմ լաւագոյն ընկերներից է, ում անվերապահօրէն վստահել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցութեան շրջանային գրասենեակի պատասխանատուի պաշտօնը: Նա մեր երկրի լեգենդար (առասպելական-Խմբ.) ազատամարտիկներից է, օրինակելի զինուորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայութիւններ: Համոզուած եմ` անկախ հանգամանքներից` նա շարունակելու է մնալ մեր երկրի նուիրեալ զինուորը», գրած է Յարութիւնեան: