All For Health, Health For All հաստատութիւնը բժշկական մի ամբողջական համակարգ է, որի աշխատելաոճը կենտրոնացած է հիւանդին տրուելիք ծառայութեան որակի եւ յարմարաւէտութեան վրայ: Բոլոր մասնաճիւղերը առանձնացուած են բժշկական տարբեր ոլորտների մասնագիտացումով՝ ընդհանուր եւ ընտանեկան բժշկութեան, գինեկոլոգիական (կնախտաբանական-Խմբ.), մանկաբուժական, հոգեբանական եւ հոգեբուժական ծառայութիւններ:
All For Health, Health For All առողջապահական կենտրոնում նախ ստուգւում է այցելուի ապահովագրական կարգավիճակը, իսկ եթէ անգամ այն բացակայում է, մասնագէտ աշխատակիցները նրան օգնում են կողմնորոշուելու, թէ յատկապէս ո՛ր ապահովագրական ծրագրիրն է առաւել յարմար ու արդիւնաւէտ:
Մեր մանկական բաժանմունքում կատարւում են երեխաների զարգացմանը հետեւող բոլոր քննութիւնները եւ պատուաստումները։
Մեծահասակների կանխարգելիչ քննութիւնները բաժանւում են ըստ տարիքի եւ սեռի. 21-65 տարեկան կանանց ցուցուած է փափ (արգանդի բջիջներու-Խմբ.) քսուկի քննութիւն, 30 տարեկանից յետոյ քսուկին համատեղ կը ստուգուի նաեւ մարդու պապիլոմավիրուսի (HPV) առկայութիւնը։ 40 տարեկանն անց կանանց համար նախատեսված է կրծքագեղձերի մամոգրաֆիա (ուսումնասիրութիւն-Խմբ.)։ Սեռապէս ակտիւ անձանց մօտ կը կատարուի սեռավարակների ստուգում: 40ն անց տղամարդիկ ստուգում են շագանակագեղձը։
50 տարեկանից յետոյ կատարւում է աղիքների քննութիւն (colonoscopy) իւրաքանչիւր տասը տարին մէկ անգամ։ Եթէ հիւանդը մերժում է այս քննութիւնը, ապա անհրաժեշտ է կատարել կղանքի տարեկան լաբորատոր քննութիւն։
55-74 տարիքի ծխող անձանց համար սահմանուած են թոքերի ռադիօլոգիական քննութիւններ:
Պարբերական քննութիւնների են ենթարկւում շաքարախտով հիւանդները:
Մեր գրասենեակներում արւում են անհրաժեշտ պատուաստումներ, նշանակւում արեան լաբորատոր քննութիւններ, կատարւում ախտորոշումներ եւ անհրաժեշտութեան դէպքում՝ ուղարկւում մասնագէտի:
Տարեսկիզբ է, եւ նոր ծրագրերի շարքում է նաեւ առողջութեանը հետեւելը:
Առո՛ղջ եղէք: