ԱԴՐԻՆԷ ԹԱԼՎԵՐԴԵԱՆ
Վաղուց սկսուած է եռանդով աշխատանքները, ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի շէնքի մէջ, կազմակերպելու Զատկական տօների առիթով մեծ խրախճանք: Արդէն 25 տարի է, որ միութեան Երէցական բաժանմունքը կազմակերպում է այս խրախճանքները եւ հրաւիրում է գաղութիս սուրբ Զատկական Կիրակին, եկեղեցական արարողութիւններից յետոյ, մասնակցելու եւ ապահով մթնոլորտում ջերմ եւ մտերիմ ժամանց ունենալու:
Այս տարի եւս խրախճանքը տեղի պիտի ունենայ Կիրակի, Ապրիլի 21ին, կէսօրին՝ ժամը 12ից մինչեւ երեկոյեան ժամը 4ը, ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի կենտրոնում, որի հասցէն է 3347 N. San Fernando Rd. Los Angeles, CA. 90065: Մուտքի նուէրն է՝ փոքրիկներին 6 դոլար, իսկ մեծերին՝ 8 դոլար: Ապահովուած է նաեւ valet parking ցանկացողների համար:
Խրախճանքը բաղկացած է զանազան խաղերից, տարբեր տարիքի երեխաների համար, հաւկթախաղ նուէրով, քաղցրիկ նապաստակի այցելութիւն, որը կը ստեղծի փոքրիկներին մօտենալու, գրկուելու եւ ինչու չէ նաեւ նկարուելու նրա հետ:
Ամէն տարի միութիւնս հրաւիրում է գաղութի որեւէ պարախումբերից, առիթը ստեղծելու իրենց պարերով ներկայանալու եւ յաւելեալ ոգեւորութիւն ստեղծելու: Ուրախ ենք յայտարարելու, թէ այս տարի եւս մեզ պիտի մասնակցեն Ջանբազեան պարախմբից պարուհիներ՝ իրենց գեղեցիկ ցուցադրումներով:
Խրախճանքի ընթացքում վաճառուելու են համով ճաշատեսակներ: Օժանդակները պատրաստելու են հայկական աւանդական աշէ ռէշթէ, սարմա եւ զանազան տնային խմորեղէն եւ պաղպաղակ:
Այս բոլոր աշխատանքները կազմակերպւում են 15 հոգուց բաղկացած յանձնախմբի միջոցով, որը բաղկացած է միութեան անձնազոհ անդամ եւ ոչ անդամներից:
Խրախճանքի ընթացքում միութիւնն ունի 200ի շուրջ օժանդակներ, երէցներ, սկաուտներ, մարզիկներ, աշխատելու խաղերում եւ խոհանոցում:
Ունենում ենք նաեւ նուիրատուներ, որոնք նիւթական նուիրատւութեամբ նեցուկ են կանգնում այս մեծ աշխատանքին: Որեւէ ձեւով օգտակար լինելու համար այս գեղեցիկ աշխատանքին՝ կը խնդրենք հեռախօսել միութեան կենտրոնի 323-256-2564 թուին: