ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելում բացուել է ճապոնական արագ սննդի լաւագոյն ճաշասրահներից մէկը՝ Մարուգամէ Ուդոնը (Marugame Udon), որ մասնագիտացած է սանուկի ուդոն կոչուող լապշայի արգանակ պատրաստելու գործում: Նշուած կերակրատեսակի՝ աշխարհում ամենամեծ ցանցն ունեցող այս ճաշասրահը Դեկտեմբերի 20ից գործում է «Գլենդե՛լ Գալերիայում»:
Ժամանակակից սրճարանի ոճով ստեղծուած սրահի խոհանոցը բաց է, եւ յաճախորդները կարող են հետեւել, թէ ինչպէս է պատուերի դէպքում տեղում հունցւում եւ եփւում իրենց ագարակը: Այն մատուցւում է տարբեր յաւելումներով: Լապշան պատրաստւում է Ճապոնիայից ներմուծուած յատուկ սարքերով՝ փոխանցելով աւանդական համը:
Մարուգամէ Ուդոնն առաջարկում է նաեւ այլ ճաշատեսակներ, այդ թւում՝ հաւի, ձկան, ծովախեցգետինների, բանջարեղէնների տեմպուրաներ: Գները մատչելի են:
Ճաշասրահի բացման արարողութեանը, մարքեթինգի հարցերով համակարգող Մաքոթօ Սմիթը հայ համայնքին հրաւիրեց համտեսելու Ճապոնական խոհանոցի ամենաընդունուած կերակրատեսակներից մէկը՝ Լոս Անջելեսում արագ սննդի ոլորտում լաւագոյնը համարուող Մարուգամէ Ուդոնում: Այս վայրում իրապէս առաջարկւում են նոր համեր՝ հաճելի եւ մաքուր միջավայրում:
Տեղեկանք: Ուդոնը (Udon) Ճապոնական խոհանոցում յաճախ օգտագործուող ալիւրից ստացուող հաստ լապշա է, որ մատուցւում է տաք արգանակի տեսքով՝ յայտնի որպէս քեյքէ ուդոն, եւ համեմուած է դաշիով, սոյայի սօուսով եւ միրինով: