ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Յանուն ժամանակակից եւ զարգացող Երեւանի՝
- ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ,
- կիրառել անվտանգ երթեւեկութեան ժամանակակից մեքանիզմներ, բեռնաթափել երթեւեկութիւնը,
- վերականգնել եւ զարգացնել էքոլոկիապէս մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,
- աւելացնել մեթրոյի կայարանների թիւը (Աջափնեակ),
- կարգաւորել վթարային շէնքերի հիմնախնդիրը, ամրապնդել սէյսմիկ անվտանգութեան մեքանիզմները,
- ներդնել բնակֆոնտի (բնակարաններու-Խմբ.) արդիւնաւէտ կառավարման մեքանիզմներ,
- վերազինել վերելակները, կարգաւորել վերելակային տնտեսութեան անվտանգ շահագործման հետ կապուած խնդիրները,
- ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը եւ քաղաքային գոյքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանութիւն:
Յանուն կանաչ եւ գեղեցիկ Երեւանի՝
- պահպանել եւ աւելացնել այգիները, կանաչ գօտիները, ջրաւազանները, շատրուանները,
- Հրազդանի կիրճը, յաղթանակի այգին եւ նրան յարող տարածքը սահմանել որպէս բնապահպանական գօտի,
- Երեւանեան լիճը եւ նրան յարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակութեան հանրային հանգստի, կանաչ գօտիների,
- կրկնապատկել կանաչ տարածքները՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ծառատեսակների ընտրութեանը:
Յանուն բարեկարգ եւ խնամուած Երեւանի՝
- ընդունել եւ գործադրել Երեւան քաղաքի քաղաքաշինական ռազմավարութիւն,
- խիստ վերահսկողութիւն սահմանել ճարտարապետաշինարարական գործունէութեան նկատմամբ,
- կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգոյցներ,
- կառուցել կենտրոնացուած բազմայարկ ավտոկայանատեղիներ,
- կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգաւորել ապօրինի շինութիւնների հիմնախնդիրը,
- կարգաւորել աղբահանութեան խնդիրը, ստեղծել աղբի տեսակաւորման եւ էքոլոկիական վերամշակման տնտեսութիւն,
- ստեղծել բացօթեայ տարածքներում առեւտրի յարմարաւէտ պայմաններ:
Յանուն նոր սերնդի Երեւանի՝
- ընդլայնել մանկապարտէզների ցանցը (թերբեռնուած հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ),
- բարելաւել կրթօջախների շէնքային պայմանները և նիւթատեխնիկական հիմքերը,
- խթանել ՏՏ կրթութեան կենտրոնների ստեղծումը,
- աջակցել տաղանդաւոր եւ շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում:
Յանուն մշակութային Երեւանի՝
- պահպանել Երեւանի պատմամշակութային արժէք ներկայացնող կառոյցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը,
- ընդլայնել մարմնակրթական եւ գեղագիտական կենտրոնների ցանցը,
- յատուկ ուշադրութիւն դարձնել արուեստի դպրոցներին եւ մշակութային հաստատութիւններին.
Յանուն հոգատար եւ արդար Երեւանի՝
- իրականացնել սոցիալապէս առաւել խոցելի խաւերի աջակցութեան սոցիալական պաշտպանութեան ծրագրեր,
- մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնտի հայեցակարգ, երիտասարդ եւ բազմազաւակ ընտանիքներին անհատոյց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ,
- ստեղծել տարեցների խնամքի եւ ժամանցի կենտրոններ,
- տեղաշարժուելու սահմանափակ հնարաւորութիւն ունեցողների համար ապահովել լիարժէք միջավայր,
- վերանորոգել եւ վերազինել պոլիքլինիքաները, բարձրացնել մատուցուող ծառայութիւնների որակը եւ մատչելիութիւնը,
- ստեղծել անօթեւանների գիշերային կենտրոններ:
Յանուն համահայկական Երեւանի՝
- ապահովել Երեւանի իւրաքանչիւր վարչական շրջանի ուղղակի կապը Սփիւռքի խոշոր բնակավայր քաղաքներից մէկի հետ՝ գործնական, տնտեսական եւ մշակութային ա-ռումներով,
- հանդէս գալ համահայկական նշանակութեան միջոցառումների անցկացման նոր նախաձեռնութիւններով: