ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Հինգշաբթի, 6 Սեպտեմբերին, «Ֆէյսպուք»ի իր էջէն կատարած է երկու նշանակալի յայտարարութիւններ:
«Այն պահին, երբ կը հեռանամ վարչապետի կարգավիճակից, պէտք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մէկին հնարաւորութիւն չեմ տայ իշխանութիւնը վերցնել ժողովրդի ձեռքից», ըսած է Փաշինեան, ապա՝ աւելցուցած. «Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստաւորւում է եւ կ՛իմաստաւորուի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութեան ճակատագիրը՝ Հանրապետութեան մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշողը լինելու էք միայն դո՛ւք՝ ՀՀ քաղաքացինե՛րդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխաւորը»: