Սփիւռքի նախարարութիւնը FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) եւ Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներուժ» ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել սփիւռքում բնակուող 18-35 տարեկան այն հայ երիտասարդները, ովքեր ունեն բիզնես գաղափար: Յաղթողները կը ստանան մինչեւ 15 միլիոն դրամ աջակցութիւն: «Ներուժ»ի նպատակն է Սփիւռքի հայազգի ձեռներէցների համար հնարաւորութիւն ստեղծել սթարթափերը բերել Հայաստան եւ բարելաւել երկրում սթարթափերի էկոհամակարգը:
Ծրագիրը կ՛անցկացուի 2018 թուականի Դեկտեմբերի 16ից 21ը Հայաստանում՝ UWC Դիլիջան քոլեջում:
Չորսօրեայ միջոցառման գերակայ նպատակներն են՝
– Հայազգի երիտասարդ ձեռներէցների համար հարթակներ եւ հնարաւորութիւններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղուելու համար.
– Օժանդակել էկոհամակարգին եւ կառուցել ամուր ու առողջ սթարթափային էկոհամակարգ.
– Ապահովել կիրառական ուղղութիւն՝ ինչպէս կառուցել արժէք գեներացնող (ստեղծող-Խմբ.), առեւտրապէս կենսունակ եւ ճկուն սթարթափային բիզնես.
– Կառուցել եւ օգտագործել առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտութիւններ.
– Հնարաւորութիւններ ստեղծել համագործակցութեան եւ ֆինանսաւորման համար:
Ծրագրի թիրախային ոլորտներն են գիւղատնտեսութիւնը, զբօսաշրջութիւնը եւ նորարար տեխնոլոգիաները:
Դիմելու վերջնաժամկէտն է 2018թ. Սեպտեմբերի 13:
Ծրագրի վերաբերեալ մանրամասներին ծանօթանալու, ինչպէս նաեւ մասնակցելու համար պէտք է այցելել ծրագրի պաշտօնական կայքը՝ http://neruzh.am/: