- Կալիֆորնիայի Հայ գրողների միութիւնը (ԿՀԳՄ) յայտնում է բոլոր անդամ գրողներին եւ ընթերցասէր հասարակութեանը, որ սոյն թուականի Նոյեմբերի 15ին, ժամը 7ին, Բըրբանքի Հայոց առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահում տեղի կ՛ունենայ հանդիպում ակադեմիկոս Արտեմ Սարգսեանի հետ։ Մուտքն ազատ է եւ կատարուելու է հիւրասիրութիւն:
- Սոյն թուականի Դեկտեմբերի 2ին, ժամը 6ին, Գլենդելի «Կոզանեան» սրահում կը կայանայ գրական-հասարակական մեծ երեկոյ՝ նուիրուած անձի ներքին հնարաւորութիւններին ու առաջիկայ կամային թռիչքներին. համապատասխան դասախօսութեամբ հանդէս կը գայ ակադեմիկոս, գրող Գագիկ Կարապետեանը: Մուտքն ազատ է. կատարուելու է հիւրասիրութիւն:
- Սոյն թուականի Դեկտեմբերի 4ին, ԿՀԳՄ հրաւէրով, «Արմէն Համբար» սրահում, ժամը 7։30ին կը կայանայ յուշ-երեկոյ՝ նուիրուած խորհրդահայ անուանի գրող Վարդգէս Պետրոսեանի ծննդեան 85ամեակին: Երեկոյին ներկայ են լինելու հեղինակի որդին եւ կինը: Մուտքն ազատ է. կատարուելու է հիւրասիրութիւն:
- Դեկտեմբերի 8ին, ժամը 7։30ին, «Արմէն Համբար» սրահում հրաւիրւում է ԿՀԳՄի ընդհանուր ժողով՝ «Երկրաշարժից յետոյ» ծաւալուն թեմայով. բանախօսներ՝ գրող, բժիշկ Գագիկ Կարապետեան ու դրոշմագէտ, արձանագրող Յովհաննէս Կօշկակարեան: Մուտքն ազատ է. կատարուելու է հիւրասիրութիւն:
- Դեկտեմբերի 28ին, ժամը 7։30ին կը կայանայ ԿՀԳՄ տարեմուտի մեծ երեկոյ, որը տեղի կ՛ունենայ Գլենդելի «Իմպրեշիոնս» սրահում. բոլորի մասնակցութիւնը ցանկալի է:
- 2018 թուականի Յունուարի 28ին, ժամը 7։30ին տեղի կ՛ունենայ ԿՀԳՄ ընդհանուր մեծ երեկոյ՝ նուիրուած ԿՀԳՄ անդամավճարների պարզաբանմանն ու ընթացիկ հարցերին: Բոլորի ներկայութիւնը ցանկալիօրէն անհրաժեշտ է, քանզի հաշուառման անհրաժեշտութիւնն անխուսափելիօրէն է պէտք: