Ախալքալաքի շրջանի Գումբուրդօ գիւղում, 10րդ դարի Սուրբ Աստուածածնի ննջման տաճարի բակում, սոյն թուականի Սեպտեմբերի 30ին տեղի ունեցաւ միջադէպ՝ տեղի բնակչութեան մի մասի եւ իրաւապահների միջեւ:
Միջադէպն առաջացաւ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնութեան, հայկական աւանդական քարէ խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արուեց:
Եկեղեցում, 2015 թուականից, Վրաստանի Մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարարութիւնը կատարում է վերանորոգչական աշխատանքներ: Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում յայտուեցին մեծ քանակութեամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղուեցին եկեղեցու բակում, ինչը բնակչութեան մօտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկութիւն առաջացրեց:
Տաճարի հիմնադրման մասին տարածուած ապատեղեկատուութիւնը թիւրիմացութիւն առաջացրեց ազգաբնակչութեան շրջանում: Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որեւէ յաւակնութիւն չունի եւ այն համարւում է վրացական:
Նախնիների գերեզմանի նկատմամբ յարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարիւրամեակների ընթացքում տաճարի բակում յուղարկաւորուել են վրացիներ, հայեր եւ այլ ազգի ու հաւատքի անձինք, մեր պարտքն է յարգել բոլորի յիշատակը:
Վրաստանի պատրիարքարանում կայացաւ հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչութիւնների, Վրաստանի Ուղղափառ եկեղեցու եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչերի միջեւ:
Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամութիւնը՝ ծագած հարցերը քննարկել եւ որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնութեամբ, քանի որ խնդիրը իրաւական ու կրօնական հարթութիւնից բացի ունի նաեւ բարոյական մեծ նշանակութիւն, եւ ընդունուող որոշումները կը լինեն իրավիճակի խաղաղ կարգաւորման բարի օրինակ:
Ցանկացած տիպի բռնութիւնն անընդունելի է եւ սադրանքը՝ անթոյլատրելի: Յորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամեակների ընթացքում ձեւաւորուած վրաց-հայկական բարեկամութիւնը, ցուցաբերել հեռատեսութիւն եւ առաջացած հարցերը լուծել օրինականութեան եւ քրիստոնէական սիրոյ ճանապարհով:
ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ
ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ
ՓՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ՀԱՒԱՍԱՐՈՒԹԵԱՆ
ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Անշուշտ խաղաղութիւն կը հաստատուի եթէ մի կողմը ստիպուած լինի զիջել…