Սառը եղանակին մեծ է մրսելու հաւանականութիւնը:
Երբ մարդը մրսում է, օրգանիզմը թուլանում եւ խոցելի է դառնում տարատեսակ վարակների հանդէպ: Ցուրտ եղանակին առողջ մնալու համար ձգտէք եղանակին համապատասխան հագնուել:
Մի քանի յիշեցումներ.
Քթով շնչելիս սառը օդը տաքանում է քթանցքներում: Այդ պատճառով աշխատէք բերանով չշնչել՝ սառը օդը անմիջապէս թոքերը չմղելու համար:
Արեւի լոյսի քանակութեան կրճատումը նուազեցնում է սերոտոնինի արտադրութիւնը, ինչի արդիւնքում մարդու տրամադրութիւնն ընկնում է, ճնշուածութիւն եւ գրգռուածութիւն է առաջանում:
Լաւ լուր նիհարել ցանկացողների համար. ցածր ջերմաստիճանն օրգանիզմին օգնում է աւելի արդիւնաւէտ այրելու աւելորդ ճարպերրը՝ դրանք օգտագործելով սպիտակ ճարպային հիւսուածքը տաքացնելու համար: Ոմանք սխալմամբ ենթադրում են, որ ամրանն աւելի դիւրին է նիհարել, երբ մարդիկ շատ են քրտնում, բայց քրտինքի հետ օրգանիզմից միայն հեղուկն ու հանքանիւթերն են դուրս գալիս, իսկ ճարպերի այրման գործընթացն այլ է, որն աւելի արդիւնաւէտ է տեղի ունենում ցուրտ եղանակին: Սակայն յիշէք, որ ջերմութիւն արտադրելու համար մարմնին էներգիա է հարկաւոր: Ահա թէ ինչո՛ւ պէտք է սնուել՝ տնից դուրս գալուց առաջ:
Սառը եղանակին մկանների բորբոքումը նուազում է, ուղեղի աշխատանքը՝ բարելաւուում: Ուղեղը սկսում է զգալիօրէն աւելի արդիւնաւէտ աշխատել, ինչի արդիւնքում աշխատելն ու սովորելն աւելի դիւրին են դառնում: Դուք, հաւանաբար, նկատել էք, որ ոչ շատ տաք սենեակում աշխատելն ու սովորելն աւելի դիւրին է:
Յիշէք, որ հիւանդութիւնից խուսափելու համար պէտք է յաճախակի լուանալ ձեռքերը, որոնց միջոցով են փոխանցւում վարակները: Խորհուրդ է տրւում նաեւ օդափոխել սենեակները, յատկապէս՝ որտեղ կան հիւանդներ: Մրսածութեան կանխարգելման նպատակով կարելի է օգտագործել վիտամին C-ով հարուստ սննդամթերք:
Առո՛ղջ եղէք: