Վրաստանի Հայ համայնքը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25ամեակին նուիրուած միջոցառում-խնջոյք էր կազմակերպել: Սեպտեմբերի 21ը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է: Օր, որը թէ՛ Հայաստանում եւ թէ Սփիւռքի հեռաւոր գաղութներում ապրող ամէն մի հայ նշում է որպէս կարեւորագոյն տօն: Մայր հայրենիքը միակն է, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետութեան ծննդեան օրը՝ համընդհանուր տօն է: Ազգային աւանդոյթի համաձայն՝ տօները հարազատների շրջապատում են նշում: Նշում են ուրախ, անկեղծ, եւ ինչու ոչ նաեւ, ձայնեղ-զուարթ:
Ազգային երգ-պար, լազերային շօու ծրագիր, Հայաստանի անկախութեան, ազատութեան, միասնութեան կենացներ, վիրահայերի կենացներ եւ այլն… Ահա թէ ինչ էր կատարւում Թբիլիսիում անցկացուող Հայաստանի Հանրապետութեան 25րդ տարեդարձին նուիրուած Վրաստանի Հայ համայնքի միջոցառմանը:
Յիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնք»ը դեռեւս 11 տարի առաջ՝ 2005թ. առաջին անգամ Թբիլիսիում զանգուածային կերպով նշեց Հայսատանի անկախութեան օրը:
Ինչքան էլ զարմանալի է, այն օրերին հայաշատ Թիֆլիսում համազգային տօնելն ընդունուած չէր… Իսկ այսօր Հայաստանի անկախութեան օրը եւ այլ համազգային տօներ նշելը թբիլիսահայերի համար դարձել է բարի աւանդոյթ: