ԵՐԵՒԱՆ, «Ռադիօլուր».- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան եւ Սմիթսոնիըն հիմնարկութեան համագործակցութեամբ, Հայաստանի մէջ գործող «Իմ Հայաստան» ծրագիրին աջակցութեամբ, յառաջիկայ օրերուն Ուաշինկթըն պիտի մեկնին Երեւանի ԹՈՒՄՕի «Թմբաթա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբի անդամները՝ մասնակցելու ամէնամեայ «Ֆոլքլայֆ» փառատօնին: Թումոյականները փառատօնին հանդէս պիտի գան Լոս Անճելըսի մէջ հիմնադրուած «Հայկական հանրային ռադիօ» խումբին հետ:
«Հայկական ժողովրդական երաժշտութեան հիման վրայ ինքնատիպ մշակումներ՝ ռոքի եւ փորձարարական երաժշտութեան համադրմամբ. այն ինչ մատուցում է ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Թմբաթա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբը: Խումբը ստեղծուեց չորս տարի առաջ «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Արիկ Գրիգորեանի նախաձեռնութեամբ: Ստեղծուեց ու կոչուեց «Թմբաթա», որովհետեւ խմբի անդամ Քրիստինէ Եղիազարեանի վկայութեամբ՝ «բոլոր ձայներն ու ռիթմիկ պատկերները թմբաթա բառերով էին, այսինքն՝ թմբաթա, թմբա թմբա թմբա թա: Խմբի կազմում 25-30 ուսանողներ են՝ 12-22 տարեկան: Մենք ներկայացնում ենք հայկական աւանգարդ-ֆոլկ երաժշտութիւն: Ստեղծում ենք նաեւ մեր երգերը»»
Խումբը Ուաշինկթըն կը մեկնի Յու-լիս 4ին, ելոյթ կ՛ունենայ 6ին, 7ին, 8ին եւ 9ին: