ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Թուրքիայի վարչապետի գլխաւոր խորհրդական Էթյեն Մահչուփեանը թուրքերին կատաղեցնող յայտարարութիւն է արել` նշելով, որ 1915ը որպէս ցեղասպանութիւն է ճանաչում:
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Arcaajans կայքը, Ահմեդ Տաւութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփեանը Լոնդոնում բրիտանական խորհրդարանում կազմակերպուած կլոր սեղանի ժամանակ խօսել է Թուրքիայի խնդիրներից, ինչպէս նաեւ անդրադարձել Հայոց ցեղասպանութեան թեմային:
«Ես երէկ էլ ասել եմ, որ ինձ հայ լինելուց աւելի շատ օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, բայց երբ թեման գալիս է 1915ը, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանութիւն» տերմինը: Ես կարծում եմ, որ այն ցեղասպանութիւն է եղել, քանի որ «ցեղասպանութիւն» եզրոյթը եւ 1915ին տեղի ունեցածը համընկնում եմ միմեանց: Եթէ ցեղասպանութեան եզրոյթի սահմանումը փոխենք, դա կարող է ցեղասպանութիւն չհամարուել: Շատերը կարող է ինձ չհասկանան, սակայն ցեղասպանութիւնը ոչ թէ պատմական, այլ իրաւական եզրոյթ է»,-ասել է Էթյեն Մահչուփեանը: