Ստամոքսի անհանգստութիւնը դեռեւս քաղցկեղ բնորոշող ախտանիշ չէ: Բժշկի դիմէք այն ժամանակ, երբ յանկարծակի սրտխառնոց ու ստամոքսի կծկումներ էք ունենում: Սա կարող է եւ ստամոքսի խոցի պատճառ լինել, բայց նաեւ ենթաստամոքսային գեղձի, լեարդի քաղցկեղի ազդանաններ են:
Եթէ կոկորդի ցաւը շարունակւում է երեք շաբաթից աւելի եւ չի ապաքինւում, դա կարող է կոկորդի, ստամոքսի կամ թոքերի քաղցկեղի ազդանշան լինել:
Մարմնի վրայ յանկարծակի առաջ եկող կապտուկները, որոնք շարունակւում են երեւալ յատկապէս հարուածի համար անհաւանական տեղերում, կարող են արեան քաղցկեղի նախանշան լինել:
Յուսադրող չէ նաեւ քաշի նուազեցումը: Բոլորի ցանկութիւնն է պահպանել մարմնի նուազ քաշը, սակայն դիմէք բժշկի, երբ առանց յատուկ ջանքերի քաշ էք կորցնում:
Ամէնօրեայ գլխացաւին նոյնպէս պէտք է հետեւել: Միշտ չէ, բայց այն կարող է ուղեղի ուռուցքի պատճառը լինել:
Արեան առկայութիւնը կեղտում երբեք չի կարող նորմալ համարուել, յատկապէս, երբ հիւանդը չունի հեմորոիդս: Ստուգումն այս դէպքում նոյնպէս անհրաժեշտ է:
Մաշկի վրայի խալերի, բծերի առաջացումն ու փոփոխութիւնը (օրինակ երբ դրանք մեծանում են կամ աւելի մթագնում), մաշկի քաղցկեղի ազդանշաններ են: Քաղցկեղի այս տեսակն ամենաշուտն է ախտորոշւում եւ բացայայտւում:
Կանանց մօտ կլիմաքսից յետոյ անսպասելի արիւնահոսութիւնը, անկանոն ամսեկանները եւ ցաւը նոյնպէս արժանի են բժշկի ուշադրութեանը: Ուշադիր եղէք կրծքերի փոփոխութիւններին: Կրծքում ճնշման զգացողութիւնը, պտուկի փոփոխութիւնները, գնդիկների առաջացումը անյապաղ բժշկական ախտորոշում են պահանջում:
Մեր այսօրուայ պատրաստած բժշկական ակնարկը ահազանգի էր նմանւում: Սակայն սա ցանկութիւն է կանխելու հիւանդութիւնը, այլ ոչ թէ տագնապի տեղիք տալու:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.