ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Հայաստան սկզբունքային մօտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ եւ դէմ է, որ հիմնախնդրի կարգաւորումը դուրս բերուի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից»։ 24 Հոկտեմբերին այս յայտարարութիւնը կատարած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան՝ լիթուանացի պաշտօնակիցին հետ տուած մամլոյ միացեալ ասուլիսին ընթացքին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառոյցն է, որ ունի հիմնախնդրի կարգաւորման միջազգային մանդատ: Ադրբեջանական կողմի փորձերը՝ տեղափոխել քննարկումը այլ ձեւաչափի հարթակ, յայտնի են, եւ ցոյց են տալիս, որ Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործընթացը: Ինքնանպատակ զեկոյցների կազմումը, չեմ կարծում, որ կարող է նպաստաւոր լինել բանակցային գործընթացի առաջխաղացման համար. հակառակը՝ կրքեր կը բորբոքի, մթնոլորտ կը պղտորի: Ադրբեջանական կողմը շահագրգռուած է, որ հունից հանի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը», հաստատած է Է. Նալբանդեան:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
Nalbandiann ov e?