Գլենդելի քաղաքապետարանն առաջարկում է ակտիւօրէն մասնակցել քաղաքում նախատեսուած ամառային տարաբնոյթ միջոցառումներին ու ծրագրերին: Յուլիսի 19ին նախատեսուած է Հարաւային Կալիֆորնիայի ամենասպասուած՝ Քրուզ Նայթց կոչուող ձեռնարկը, որ տեղի կ՛ունենայ Բրենդ պողոտայի եւ Միլֆորդ փողոցի հատման կէտում, ժամը 5։30-10։30: Աւելի քան 400ից աւելի դասական ինքնաշարժեր են ներկայացուելու ցուցադրութեան: Կենդանի երաժշտութիւնն ապահովելու է նաեւ «Քինգզմեն» խումբը: Ձեռնարկն աւարտուելու է դիտարժան հրավառութեամբ: Հրաւիրւում են բոլոր տարիքային խմբերը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.