
ԵՐԵՒԱՆ, «Արմինիա նաու».- Կանաչ այգիներ. Մաշտոցի այգիի պահպանման արշաւը քաղաքական աշխուժութիւն կը յառաջացնէ: Շաբաթներ շարունակ, բնապահպանները դիրքաւորուած են Երեւանի այգիներէն՝ Մաշտոցի այգիի տարածքի վրայ եւ կ՛ընդիմանան այգիի մէջ ընթացող կառուցապատման աշխատանքներուն: Այգին հանրային սեփականութիւն է:
«Աւելի քան 20 բնապահպաններ, որոնք կազմում են Մաշտոցի այգու պահպանման համար պայքարող ակտիւիստների կորիզը, օրէցօր իրենց շուրջն են համախմբում պատահական անցորդների: Ամէն օր երիտասարդ ակտիւիստները այգում կազմակերպում են բնապահպանական բազմաթիւ միջոցառումներ, իսկ Մարտի 3ին այգում տեղի ունեցաւ էկոֆորում», կը գրէ «Արմինիա Նաու»: