
ԵՐԵՒԱՆ, «ՀԵՏՔ».- Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի յառաջիկայ մենամարտը տեղի պիտի ունենայ 2012 Յունուար 14ին, Գերմանիոյ Օֆֆենպուրկ քաղաքի «Պաթեն-Արենա» համալիրին մէջ: Աբրահամի մրցակիցը արժանթինցի 23ամեայ Փապլօ Ֆարիասն է, որ իր 19 մենամարտերէն ոչ մէկու պարագային պարտութիւն արձանագրած է:
«Լաւ մարզավիճակում եմ, յաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղութեամբ: 2012ն ինձ համար նոր յաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելոյթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար», նշած է Արթուր Աբրահամ: